-
28.05.2015|
22:22
Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:
-
28.05.2015|
18:02
ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկա սակագինը՝ 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, և 31,85 դրամ՝ գիշերը, առաջարկվում է թանկացնել մինչև 58 և 48 դրամ:
-
27.05.2015|
15:37
G7-ի երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները հավաքվում են Դրեզդենում: Ինչպես ապահովել կայուն և երկարաժամկետ տնտեսական աճ ռեկորդային պարտքի պայմաններում՝ հենց այսպես է ձևակերպված դրեզդենյան ֆորումի օրակարգի հիմնական կետը:
-
27.05.2015|
15:32
Այսօր սկսվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 24-րդ համատեղ նիստը, որին ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և համահայկական հիմնադրամի անդամներ։
-
27.05.2015|
15:31
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի ելույթով կբացվի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը:
-
27.05.2015|
15:29
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լիբանանցի գործընկեր Ջեբրան Բասիլի հրավերով պաշտոնական այց է կատարել Լիբանան:
-
27.05.2015|
15:20
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, որ Երևանում է խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով:
-
27.05.2015|
15:18
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային:
-
27.05.2015|
15:17
Տարբեր բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Նախագահը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
-
26.05.2015|
15:49
Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունը հայտնում է, որ մայիսի 26-ին, ժամը 05.40-ին Ադրբեջանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: